scylla-gun-detection

Կարծում եմ Scylla-ի արդյունքը հպարտության առիթ կլինի՝ ոչ միայն այն ստեղծողների համար, այլ նաև յուրաքանչյուր գիտակից հայի համար։

Շարունակելով “People of Develandoo” շարքը մենք խնդրել ենք կիսվել տպավորություններով Scyllaի թիմի նորեկ անդամներից մեկին՝ Սերգեյին։ Վերջինս մեր թիմի C++ ինժեներներից է, ով համալրելով թիմը բերել է նոր մտքեր և իր ներդրումն ունի թիմի հաջող աշխատանքում։

 

Ո՞րքան ժամանակ է ինչ միացել եք Scylla-ի թիմին։

Արդեն մոտ երկու ամիս է ինչ միացել եմ Scylla-ի թիմին և շնորհակալ եմ այստեղ աշխատելու ինձ ընձեռված հնարավորության համար։ Develandoo-ում հիանալի մարդիկ ստեղծում են հիանալի միջավայր արդյունավետ աշխատանքի համար, ստարտափներում այլ կերպ երևի լինել չի կարող, որովհետև այստեղ մարդիկ համախմբվում են գաղափարի շուրջ և բոլոր ջանքերը ներդնում են ընդհանուր նպատակը իրականություն դարձնելու համար։

-Երբ առաջարկը ստացաք, գիտե՞իք Scylla-ի մասին։

Առաջին անգամ, երբ ինձ հետ կապվեցին Scylla-ից ու ներկայացրին,թե ինչով է զբաղվում ընկերությունը, ես չէի ընկալում այն որպես հայկական ստարտափ, որովհետև խնդիրը, որը լուծում էր Scylla-ի վրա աշխատող թիմը, շատ ավելիին էր հավակնում քան “մի ափլիքեյշն սարքել ու աշխարհը գրավել”-ը։ Մի քանի շաբաթ անց սկսելով աշխատել ու փորձելով ինտեգրվել թիմին՝ սկսեցի հասկանալ,թե ինչ է Develandoo-ն ու ինչ տեսլական ունի Scylla-ն իրագործող թիմը։

Ի՞նչ է Ձեզ համար նշանակում աշխատանքը Scylla-ի թիմում։

Scylla-ի հիմքում ընկած հիմնական գաղափարախոսություններից մեկը անօրինականության դեմ պայքարը ավելի դյուրին ու թափանցիկ դարձնելն է։ Թիմի յուրաքանչյուր անդամ հասկանում է, որ լուծում է արդիական խնդիրներ, որոնք կարող են օգնել փրկել մարդկանց կյանքեր, վտանգի մասին վայրկյան առաջ տեղեկացնելով։ Որպես օրինակ Scylla-ի համակարգչային տեսողությունը  ճշգրիտ տարբերակում է զինված մարդկանց ու ազդանշան տալիս զինված հարձակման մասին կամ առանց կողմնակի միջամտության ճանաչում մարդկանց, կատարում ջերմաչափում ու տեղեկացնում վարակակիր մարդկանց առկայության մասին։

scylla-thermal-scanner

-Ի՞նչպես կբնութագրեք Scylla-ի առանձնահատկությունները։

Ոգևորությամբ կարող եմ նշել, որ Scylla-ի համար օգտագործվում են ոչ միայն մեքենայական ուսուցման նորագույն մեթոդներն ու առաջատար տեխնոլոգիաները, այլ նաև մշակվում են նմանատիպը չունեցող Ալգորիթմներ, Scylla-ի Թիմում։ Այդ գործիքները  հնարավորություն էն ընձեռում իրագործել թիմի մտահղացումները, իրականություն դարձնել այն գաղափարախոսությունը՝ որով առաջնորդվում է թիմը, որի կրողը դառնում է ակամա յուրաքանչյուր ոք՝ ով ներգրավվում է համատեղ աշխատանքի մեջ։

Scylla-ի թիմը լուծում է խնդիրներ որոնք միտված են ժամանակակից իրականության մեջ ապրող հասարակության խնդիրները լուծելուն։

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում աշխատել թիմում։

Scylla-ի թիմը լուծում է խնդիրներ որոնք միտված են ժամանակակից իրականության մեջ ապրող հասարակության խնդիրները լուծելուն։ Մոտիվացնում է այն զգացողությունը, որ “անիմաստ գործով” չես զբաղվում և հնարավորություն ունես հետ հայացք գցել ու հասկանալ,թե որն է քո աշխատանքի արդյունքը, ինչ-որ տեղ հպարտություն զգալ ներդրված ջանքերի և ժամանակի համար։ Կարծում եմ այս աշխատանքի արդյունքը հպարտության առիթ կլինի՝ ոչ միայն այն ստեղծողների համար, այլ նաև յուրաքանչյուր գիտակից հայի համար։

 

  • Topics:
  • Artificial Intelligence
  • Develandoo Company Culture

Top Stories

High Five! You just read 2 awesome articles, in row. You may want to subscribe to our blog newsletter for new blog posts.