Հեռակա աշխատանքը թրենդային է եւ ապահով. Մի քանի խորհուրդ Develandoo-ի ՄՌԿ ղեկավարից այն մասին, թե ինչպես ճիշտ կազմակերպել հեռակա աշխատանքը թիմերի հետ

Կորոնավիրուսի (COVID-19) շուրջ ստեղծված իրավիճակը իրական սթրես թեստ է ողջ աշխարհի բնակչության համար: Արագ արձագանքել, մտածել իրավիճակի հետեւանքով առաջացած բացասական ազդեցությունը նվազեցնելու հնարավոր լավագույն ուղիների եւ մեթոդների մասին, ինչպես նաեւ անմիջապես գործել. համաձայնեք, սրանք հենց այն ունակություններն են, որոնք լավագույնս պետք է դրսեւորվեն այս իրավիճակում։ Վիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ ապահով լինելու նպատակով հանրությանը կոչ արվեց ինքնամեկուսացվել եւ հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել տանը։

Մենք եւս մտածելով մեր թիմակիցների ապահովության եւ առողջության մասին ՝ միացանք տանից աշխատելու եւ հանրային վայրերից խուսափելու գաղափարին եւ հորդորեցինք մեր թիմերին աշխատանքը կազմակերպել տանը։ Մենք հոգում ենք այն մասին, որ մեր աշխատակիցները ապահովված լինեն բոլոր անհրաժեշտ միջոցներով աշխատանքը արդյունավետ եւ բնականոն հունով շարունակելու համար։ Այնուամենայնիվ, այս հանկարծակի անցումը հեռակա աշխատանքին որոշ առումով մարտահրավեր էր նաեւ ՄՌԿ մասնագետների համար։

Թվային հաղորդակցումը օգնում է ճիշտ կազմակերպել հեռակա աշխատանքը, սակայն առաջ է բերում նոր խնդիրներ: Պետք չէ մոռանալ, որ այստեղ մենք գործ ունենք համակարգչի էկրանի այն կողմում գտնվող թիմի հետ, եւ այս պարագայում նրանց հետ ճիշտ աշխատանք տանելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ։ Եկեք քննարկենք մի քանիսը։

 

Հաղթահարեք վիրտուալ հեռավորությունը և հաղորդակցվեք։

Շատերը թերանում են կամ ընդհանրապես չունեն թիմակիցների, ղեկավարության հետ հաղորդակցման արդյունավետ հմտություններ, բայց այսպես թե այնպես հաղորդակցումը էական դեր ունի, ՄՌԿ ղեկավարները պետք է օգնեն նրանց հարմարվել այս գաղափարին որքան արագ, այնքան լավ։ Պարզապես հաղորդկացվեք նրանց հետ և հարցրեք, թե ինչպես են իրենց զգում, ինչի կարիք ունեն, լսեք եւ իմացեք նրանց կարծիքները ` դրանք օգտագործելով որպես հիմք հետագա ամենօրյա բարելավումների համար: Որքան արդյունավետ եք հաղորդկացվում նրանց հետ, այնքան ավելի հեշտ է դառնում ձեր թիմի ներսում պահպանել լավ աշխատանքային հարաբերություններ։ Ընդմիջումների ժամանակ նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպեք կարճ հետաքրքիր զրույցներ, կիսվեք նրանց հետ դրական եւ մոտիվացնող նյութերով եւ մի մոռացեք տեսազանգերի մասին, քանի որ դրանք 10 անգամ ավելի արդյունավետ են, քան սովորական հեռախոսազրույցները:

 

Շարունակեք մոտիվացնել ձեր թիմակիցներին ավելի շատ, քան նախկինում էինք անում։

Անկախ նրանից դուք գրասենյակում եք աշխատում, թե տանը, մոտիվացիայի ազդեցությունը մնում է նույնը: Կիսվեք որոշ օգտակար տեղեկություններով այն ամենի մասին, թե ինչ է կատարվում աշխարհում,  խոսեք նրանց հետ աշխատանքային հարցերի մասին և ոչ միայն: Գտեք և նրանց հնարավորություն տվեք օգտվելու տարբեր ուսուցողական հարթակներից եւ դասընթացներից, խրախուսեք նրանց ինքնակատարելագործվել։

 

Մի մոռացեք հետադարձ կապի եւ կատարված աշխատանքը գնահատելու մասին, քանի որ դրանք նույնքան կարեւոր են անգամ հեռակա աշխատանքի դեպքում։

Ժամանակ տրամադրեք թիմերի ղեկավարների հետ խոսելու եւ քննարկելու կատարված աշխատանքը։ Լսեք նրանց, ստացեք թիմերի կատարած աշխատանքի վերաբերյալ գնահատական եւ միշտ հիշեք շնորհակալ լինելու կախարդական ազդեցության մասին։ Այն մշտապես կախարդական է։ 

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ։

  • Topics:
  • Develandoo Company Culture

Top Stories

High Five! You just read 2 awesome articles, in row. You may want to subscribe to our blog newsletter for new blog posts.