Contributing to Armenia’s Growth in IT. Develandoo Team Keeps the Pace

Armenia has become an increasingly attractive country for those who want to work or invest in the IT sector. Just as Forbes titled this country ‘’The World’s Next Tech Hub’’, Armenia continues its rapid growth in technology serving as a strong platform for tech professionals. Even during Soviet times, when growth opportunities were significantly limited, this country was again pushing forward its great potential for software development, electronics, and semiconductor production.  

Armenia continues acting as a leading country in the region in IT and high-tech industry due to different factors such as competitive workforce, bright minds and initiatives, game-changing startups, newly emerging and constantly growing companies that reach worldwide success, government support and growing interest from foreign venture capital funds.

According to the Armenian ICT Sector 2018: State of the Industry report prepared in December 2018 by Enterprise Incubator Foundation, the total turnover of the Armenian Software and Services sector amounted to around 730.2 million USD with an average annual growth of 19.2 percent. Average annual growth in the industry amounted to 32.6 percent during the 8 year period, 2010 through 2018, and this is only up to 2018. During the last 2 years, these numbers have significantly increased also due to such leading IT companies as Service Titan, DISQO, Scylla which have been founded in the US and opened branches in Armenia. Some of them are already unicorns with a global reach.

As a leading AI company, we’re also part of a national vision, working on the same goal to contribute to Armenia’s growth and development. Already from the first years of establishment, Develandoo went global by significantly expanding across South America, the Middle East, and Europe. In Develandoo Innovation Lab we have successfully created over 30 products for global enterprises such as KPIT Germany and Welocalize USA. We have incubated 2 in-house startups which are leading the markets in their areas of expertise:

  • Scylla – World’s leading gun detection system
  • Protogen – Generic Tabular Data platform.

We are a team of 70+ enthusiasts who are passionate about what they do and constantly working to excel in the Armenian market and beyond. 

Currently, our services include: 

  • AI Consulting, AI Innovation
    We apply AI and machine learning technologies for enterprises across different sectors and industries
  • Our in-house products in the computer vision and deep learning space

Our company has been featured in global media companies such as Forbes, BBC, Emerce, Armenpress

As an AI Innovation Lab, we have a clear goal to make Armenia even stronger by creating unique AI solutions that can compete on the international level. We believe Armenia can have its unique place in the global AI landscape, and our team is committed to bringing this country to the forefront of this industry. 

 

Նպաստելով Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը. Develandoo թիմը հանձնառու է իր դերն ունենալ այս գործում 

 

Հայաստանը դարձել է չափազանց գրավիչ երկիր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել կամ ներդրումներ կատարել այստեղ վերջին տարիներին նոր թափ ստացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ճիշտ այնպես, ինչպես Forbes պարբերականն այս երկիրն անվանեց «Աշխարհի հաջորդ տեխնոլոգիական հանգույց», Հայաստանը շարունակում է ակտիվորեն զարգանալ տեխնոլոգիական ոլորտում` ծառայելով որպես ամուր հարթակ ոլորտի մասնագետների համար: Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ աճի հնարավորությունները զգալիորեն սահմանափակ էին, այս երկիրը կրկին աչքի էր ընկնում իր մեծ ներուժով ՝ ծրագրավորման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդչային արտադրության ճյուղերում:

Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանի առաջատար երկիր զանազան գործոնների շնորհիվ, ինչպիսիք են ՝ մրցունակ աշխատուժը, տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ մասնագետները, ունիկալ ստարտափները, կառավարության աջակցությունը, նորաստեղծ և մշտապես զարգացող ընկերությունները, որոնք հասնում են գլոբալ հաջողությունների, ինչպես նաեւ հետաքրքրությունը արտասահմանյան վենչուրային կապիտալի ֆոնդերի կողմից:

Համաձայն Հայաստանի ՏՀՏ սեկտոր 2018. ոլորտի վիճակի մասին զեկույցի, որը պատրաստվել է 2018-ի դեկտեմբերին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ՝ Հայաստանում ծրագրավորման և ծառայությունների ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 730.2 մլն ԱՄՆ դոլար ՝ տարեկան 19.2% միջին աճով: Ոլորտի միջին տարեկան աճը 8 տարվա ընթացքում (2010-2018թթ) կազմել է 32,6 տոկոս, եւ սա միայն 2018 թվականի դրությամբ։ Վերջին 2 տարիներին ցուցանիշները զգալիորեն աճել են նաեւ այնպիսի առաջատար ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են Service Titan-ը, DISQO-ն, Scylla-ն, որոնք հիմնադրվել են ԱՄՆ-ում եւ մասնաճյուղեր են հիմնել նաեւ Հայաստանում։ 

Որպես արհեստական բանականության հիման վրա տարբեր պրոդուկտների մշակմամբ զբաղվող առաջատար ընկերություն ՝ մենք եւս շարժվում ենք ազգային տեսլականով, այն է ՝ նպաստել Հայաստանի զարգացմանը: Հիմնադրման առաջին իսկ տարիներին Develandoo ընկերության ծառայությունները լայն տարածում գտան աշխարհի տարբեր երկրներում ՝ զգալիորեն ընդլայնվելով մինչեւ Հարավային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Եվրոպա: Այստեղ մենք հաջողությամբ մշակել ենք ավելի քան 30 պրոդուկտ այնպիսի ձեռնարկությունների համար, ինչպիսիք են օրինակ ՝ KPIT Germany- ը և Welocalize USA- ը: Մենք ստեղծել ենք 2  սեփական ստարտափ, որոնցից յուրաքանչյուրն իրենց բնագավառում զբաղեցնում են առաջատար դիրքեր ՝Scylla -անվտանգության սմարթ համակարգ, Protogen – ֆինանսական ռիսկերի գնահատման համակարգ:

Մեր թիմը բաղկացած է 70 անձանցից, ովքեր սիրում են իրենց աշխատանքը եւ ձգտում են էլ ավելի կատարելագործվել իրենց ոլորտում որպես առաջատար մասնագետներ։ Մեր ընկերության գործունեությանն անդրադարձ են կատարել այնպիսի հեղինակավոր մեդիա գործակալություններ, ինչպիսիք են Forbes-ը, BBC-ն, Emerce-ը, «Արմենպրես»-ը։

Որպես Արհեստական բանականության նորարարական լաբորատորիա ՝ մենք ունենք հստակ նպատակ, այն է՝ Հայաստանը դարձնել էլ ավելի հզոր երկիր ՝ ոլորտում ստեղծելով եզակի լուծումներ, որոնք կլինեն մրցունակ միջազգային ասպարեզում: Մենք վստահ ենք, որ ԱԲ ոլորտում Հայաստանը կարող է իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային մակարդակով առաջատար երկրների կողքին, եւ մեր թիմը հանձնառու է իր դերն ունենալ այդ գործում։ 

 

  • Topics:
  • Artificial Intelligence

Top Stories

High Five! You just read 2 awesome articles, in row. You may want to subscribe to our blog newsletter for new blog posts.